Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Գեղեցիկ ձեռքերի համար

Գեղեցիկ ձեռքերի համար

Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը  սկսում է չորանալ, թեփոտվել  ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:

Է.Բալայան, ք. Երևան

 

Ձեռքերի մաշկը կարող է չորանալ և ճաքճքել, որովհետև դրանց արտաքին  մակերևույթի վրագործնականում ճարպային գեղձեր չկան և, հատկապես վիճակը վատանում է եղանակային ոչ բարենպաստ պայմանների հետևանքով (քամի, սառնամանիք): Սակայն դա ոչ բոլորի մոտ է այդպես, ակնհայտ է, որ ձեր սննդի մեջ պակասում է վիտամին A-ն, որն էլ պատասխանատու է մաշկի վիճակի համար: Փորձեք  օրվա սննդաբաժնի մեջ օգտագործել սերուցքային կարագ, կաթ, 3,2%-ոց կաթի սեր և ձու: Շատ կերեքգազար, դդում, ծիրանաչիր, արմավ, նարինջ, հազար, կաղամբ և կանաչեղեն (թվարկված մթերքի մեջ շատ կարոտին կա, այսինքն պրովիտամին A): Օգտակար է խմել ձկան յուղ (կարելի  է դեղատնային պատիճների ձևով): Ձեռքերը լվանալ տաք ջրով և գլիցերինային օճառով: Աշխատեք ավելորդ անգամ ձեռքերը չթրջել: Օգտվեք հետևյալ բուսամիջոցների բաղադրատոմսերից:

 

  • Կարտոֆիլը կեղևով խաշել, ապա տրորել, թողնել հովանա մինչև 35-37օC: Ձեռքերը պահել այդ եփուկի մեջ 10-15 րոպե, ապա լվանալգոլ ջրով և որևէ կրեմ քսել: Բուգործողությունն անցկացնել շաբաթական երկու-երեք անգամ:

  • Քնելուց առաջ  ձեռքերը մերսել ձիթապտղի ձեթով, ապա բամբակյա  ձեռնոցներ հագնել և այդպես թողնել ամբողջգիշեր:

  • Ձեռքերի ճաքերին քսել մասուրի, չինական թեյի թփի կամ չիչխանի  յուղ. դրանք բավականին արագ են լավացնում ճաքերը: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 46(539)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ